Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Էրդողանի այսօրվա ղարաբաղյան այցը «հաղթանակի» մասին չէ

Էրդողանի այսօրվա ղարաբաղյան այցը «հաղթանակի» մասին չէ
08.11.2026 | 20:03

Էրդողանը ժամանել է Ղարաբաղ և Ալիևի հետ նշում է «հաղթանակի» օրը։ «Հաղթանակի» գլխավոր ճարտարապետները Ղարաբաղում չեն և Ալիևին այդ կապակցությամբ չեն շնորհավորում, նրանց համար 44-օրյա պատերազմը մեծ ծրագրի փոքրիկ դրվագ էր, որի դիմաց Ալիևը վճարել էր և դեռ վճարելու է:

Նախքան Ղարաբաղ մեկնելը, երեկ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և քննարկել ռեգիոնալ հարցեր, հատկապես՝ Իրանը։

Էրդողանը Թրամփի ու Նաթանյահուի վաղեմի խաղընկերն է, չնայած վերջինիս հետ ցուցադրաբար հակասություն է բեմադրում։

Թրամփիզմը Կոնգրեսի ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց։ Նաթանյահուն պարտվեց Իսրայելում։ ԹՐԻՓ-ի շուրջ արագացված կարգով հայ-ադրբեջանական հանձնաժողով է ստեղծվում։ Ալիևը շտապեցնում ու պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Էրդողանին շանտաժի ենթարկելով ստիպում է չբացել հայ-թուրքական սահմանը։

Բայց Էրդողանի համար իրավիճակը ավելի բարդ է, նա փաստացի բոլոր մեծ խաղերից դուրս վիճակում է. Ուկրաինայում ու Իրանում միջնորդ դառնալ չստացվեց։ Երկու դեպքում էլ զգուշավոր ծերուկը անմիջական մասնակցությունից խույս տվեց, սպասում էր վճռորոշ պահերին խաղի մեջ մտնել, հատկապես՝ Իրանի դեմ ցամաքային ներխուժման դեպքում, բայց ռիսկը չհերիքեց, հարմար պահ չհասունացավ։

Վերջերս գլխաշորերի առիթով թուրք-ազերական թեժացած հակասությունից առաջ ևս մեկ իրադարձություն մնաց անտեսված։ Ադրբեջանական SOCAR-ը հայտարարեց, որ կարող է նավթ արտահանել հին, սովետական Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, սա զուգադիպեց Թրամփ-Պուտին դիզ վառելիքի գործարքի հետ, որով ռուսական կողմի վրայից որոշ պատժամիջոցներ հանվեցին:

Ալիևը դրանով Էրդողանին ու Նաթանյահուին ակնարկեց, որ Բաքվի նավթը Ջեյհանի փոխարեն կարող է նաև արտահանվել Ռուսաստանի միջոցով:

Իսրայելի նախագահ Հերցոգը Նաթանյահուի հակառակորդ Այզենկոտին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն, որը կարող է աշխատել մոտ մեկ ամիս հետո։

ԱՄՆ-ի նոր Կոնգրեսը կսկսի աշխատել նոր տարվա հունվարից։

Այս ընթացքում թրամփիստական խումբը կարո՞ղ է Իրանի վրա նոր հարձակում սկսել. քիչ հավանական է։

Արտահերթ ընտրություններ լինելու են, ամենայն հավանականությամբ, հենց ԱՄՆ-ում, անկասկած՝ նաև Հայաստանում:

Ալիևը թող շարունակի վերակառուցել Ղարաբաղը...

Էրդողանի այսօրվա Ղարաբաղ կատարած այցը «հաղթանակի» մասին չէ։

Արա Արայան

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ

class="footer-right"> .